Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 6-ին մեկնել է Գերմանիա՝ ընդհանուր բժշկական զննում անցնելու, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
Պարբերականի համաձայն՝ ՀՀ Ազգային Ժողովում հրաժարվեցին հստակեցնել, թե քանի օր է Աբրահամյանը բացակայելու երկրից։
Ինչպես գրում է թերթը, Աբրահամյանը միակ պետական գործիչը չէ, որ բացակայելու է երկրից։
Առաջիկա երկու օրերին երկրից կբացակայեն նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, պաշտպանության և արտաքին գործերի նախարարները։
Երկրի փաստացի ղեկավարի դերում կմնա Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։ -0-