«Ավետարանի գործող անձինք» աստվածաշնչային բառարան է հրատարակվել Հայաստանում

08.02.2010, 18:42
«Ավետարանի գործող անձինք» աստվածաշնչային բառարան է հրատարակվել Հայաստանում

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը և Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը լույս են ընծայել «Ավետարանի գործող անձինք» աստվածաշնչային բառարան, տեղեկացնում է Մայր Աթոռի  տեղեկատվական համակարգը։

Բառարանի հեղինակներն են Մայր Աթոռի միաբաններ Ռուբեն աբեղա Զարգարյանը և Շահե աբեղա Անանյանը:

«Բառարանում ընդգրկված են Ավետարաններում հանդիպող անձնանունները, նշված են համապատասխան ավետարանական տեղերը, բերված են գրաբար և աշխարհաբար հատվածները»,- ասվում է հաղորդագրությունում։

Բառարանը հրատարակվել է մեկենասությամբ Վլադիմիր Ենգիբարյանի և Բելա Ժամգարյանի: -0-