417.4
4.02
393.4
+23
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի երիտասարդ մասնագետները պրակտիկա կանցնեն Եվրամիության խորհրդատվական խմբում

14:23
02 Փետրվարի 2010

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, UNDP մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան երեքշաբթի Հուշագիր ստորագրեցին Հայաստանի երիտասարդ մասնագետներին ԵՄ Խորհրդատվական խմբում պրակտիկա անցնելու նպատակով ընդունելու վերաբերյալ։

«Հայաստանի և Եվրոպական միության միջև քաղաքական համագործակցությունն արդյունավետորեն է զարգանում։ 2009-2011 թվականների գործողությունների ծրագրի համաձայն, մշակվել է բարեփոխումների ծրագիր շուրջ 190 ուղղություններով։ Այսօր բարեփոխումները բոլոր ուղղություններով հաջողությամբ իրագործվում են»,- ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքերով, հուշագրի ստորագրումը թույլ կտա հայկական բուհերի առավել աչքի ընկած շրջանավարտներին ընդգրկվել Հայաստանի և ԵՄ միջև համագործակցության խորացմանն ուղղված խորհրդատվական խմբի աշխատանքներում։

«Հետագայում դա հնարավորություն կտա մեր երիտասարդ մասնագետներին աշխատելու եվրոպական կառույցներում և ուղղակիորեն մասնակցելու նշված բարեփոխումների իրականացմանը»,- նշեց Բաղդասարյանը։

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն ավելացրեց, որ այդ բարեփոխումներն ուղղված են Հայաստանում եվրոպական չափորոշիչների ներդրմանը և մերձեցմանը Հայաստանի ու Եվրամիության միջև։

Լուցենբերգերն իր հերթին ողջունեց տվյալ նախաձեռնությունը՝ նշելով, որ սա մի նոր գործիք է, որը թույլ կտա առանձնացած հայ շրջանավարտներին եվրոպական կառույցներում և եվրոպացի փորձագետների հետ աշխատանքային արժեքավոր փորձ ունենալ։   

Ըստ նրա, ծրագիրը շարունակական կլինի և Հայաստանի ու ԵՄ միջև փորձի փոխանակման նոր մեխանիզմ կդառնա։

ԵՄ խորհրդատուների՝ Հայաստան ուղղելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2008 թվականի նոյեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Բրյուսել կատարած այցի ընթացքում։

Խմբի նպատակն է խորհրդատվական աջակցության տրամադրումը Հայաստանի պետական մարմիններին և գերատեսչություններին «Եվրոպական հարևանության» քաղաքականության գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացման համար՝ քաղաքական և տնտեսական բարեփոխումների համատեքստում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը