Հայաստան կատարած ռուսական ներդրումները 2009 թ.-ի արդյունքներով կկրճատվեն 35 տոկոսով և կկազմեն 300 միլիոն դոլար

20.01.2010, 13:40

Հայաստան կատարած ռուսական ներդրումները 2009 թ.-ի արդյունքներով կկրճատվեն 35 տոկոսով և կկազմեն 300 միլիոն դոլար, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը:

Նրա խոսքերով՝ այսպիսով Հայաստան կատարած ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 2,5 միլիարդ դոլար:

«Հաշվի առնելով Հայաստանում նոր ատոմային ռեակտորի կառուցման հեռանկարները՝ Հայաստանում Ռուսաստանի ներդրումները կարող են ավելանալ՝ հասնելով մինչև 5 միլիարդ դոլարի», - ասաց Զայցևը:-0-