Հայաստանում 2009թ.-ի հունվար-նոյեմբերին ՁԻԱՀ-ով հիվանդացության շուրջ 80 դեպք է գրանցվել

13.01.2010, 15:44
Հայաստանում 2009թ.-ի հունվար-նոյեմբերին ՁԻԱՀ-ով հիվանդացության շուրջ 80 դեպք է գրանցվել

Հայաստանում 2009թ.-ի հունվար-նոյեմբերին ՁԻԱՀ-ով հիվանդացության 76 և ՄԻԱՎ-ով վարակվածության 134 դեպք է գրանցվել:

Այս տվյալները «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրվել են Ազգային վիճակագրական ծառայության կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության հիման վրա:

Համեմատության համար պետք է նշել, որ 2008թ.-ի հունվար-նոյեմբերին հանրապետությունում գրանցվել է ՁԻԱՀ-ով հիվանդացության 74 դեպք և 118 ՄԻԱՎ վարակվածության դեպք:  

Վիճակագրական տվյալների համաձյան, 2009թ.-ի 11 ամսում Հայաստանում գրանցվել է ՁԻԱՀ-ով հիվանդացության 2 և ՄԻԱՎ վարակվածության 3 դեպք՝ մինչև 14 տարեկան երեխաների շրջանում, այն դեպքում, երբ 2008թ.-ի հունվար-նոյեմբերին հանրապետությունում չի գրանցվել ոչ մի նման դեպք:

Միևնույն ժամանակ ՀՀ ԱՎԾ հաշվետվությունում նշվում է, որ 2009թ.-ի նշված ժամանակահատվածում հանրապետության 100 հազար բնակչին բաժին էր ընկնում ՁԻԱՎ-ով հիվանդացության 2,4 դեպք և ՄԻԱՎ վարակվածության 4,1 դեպք, այն դեպքում, երբ 2008թ.-ի 11 ամսում երկրում տվյալ ցուցանիշը կազմում էր 2,3 և 3,7 դեպք համապատասխանաբար: -0-