Հայաստանում պաշտոնական լիոզորությունները չարաշահելու կասկածով ձերբակալվել է ոստիկանության կապիտանը

12.01.2010, 17:49
Հայաստանում պաշտոնական լիոզորությունները չարաշահելու կասկածով ձերբակալվել է ոստիկանության կապիտանը
Հայաստանում պաշտոնական լիոզորությունները չարաշահելու կասկածով ձերբակալվել է ոստիկանության կապիտանը

Հայաստանում պաշտոնական լիոզորությունները չարաշահելու կասկածով ձերբակալվել է ոստիկանության կապիտանը, հաղորդում է ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ նախօրեին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Հ. Սիմոնյանը:

Նախաքննության տվյալներով՝ Հ. Սիմոնյանը, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, ՀՀ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչ Դ. Աթոյանի վարույթում նախապատրաստվող նյութերով դիտավորությամբ կատարել է հակաօրինական գործողություններ:

«ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-