Հրատապ. ՀՀ Սահմանադրական դատարանը հայ-թուրքական արձանագրությունները սահմանադրությանը համապատասխան է ճանաչել

12.01.2010, 16:49
Հրատապ. ՀՀ Սահմանադրական դատարանը հայ-թուրքական արձանագրությունները սահմանադրությանը համապատասխան է ճանաչել

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Սահմանադրական դատարանը հայ-թուրքական արձանագրությունները սահմանադրությանը համապատասխան է ճանաչել, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը։

ՀՀ ՍԴ-ն երեքշաբթի առավոտյան սկսել է արձանագրությունների քննարկումը։

Որպես ՀՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ գործի քննարկման ընթացքում հանդես է եկել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։  

Գործի քննարկումը տեղի է ունեցել գրավոր ընթացակարգայով դատարան ներկայացված փաստաթղթերի հիման վրա։

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Ներկայում Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։-0-