ՀՀ վարչապետը ռազմատեխնիկական համագործակցության հարցեր է քննարկել ՌԴ ՌՀԴԾ ղեկավարի տեղակալի հետ
17.12.2009,
10:12
ՀՀ վարչապետը ռազմատեխնիկական համագործակցության հարցեր է քննարկել ՌԴ ՌՀԴԾ ղեկավարի տեղակալի հետ

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական մասի նախագահ Կոնստանտին Բիրյուլինին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
«Զրուցակիցները քննարկել են ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:-0-