Հայաստանը մտադիր է մասնակցել «Բեյրութը միջազգային գրքի մայրաքաղաք 2009»-ին

04.12.2009, 19:44
Հայաստանը մտադիր է մասնակցել «Բեյրութը միջազգային գրքի մայրաքաղաք 2009»-ին

Հայաստանը մտադիր է մասնակցել «Բեյրութը միջազգային գրքի մայրաքաղաք 2009» շրջանակներում 2010 թ. ապրիլին Լիբանանի մայրաքաղաքում անցկացվելիք եզրափակիչ միջոցառումներին: Այս հարցը քննարկել են Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը և Լիբանանի մշակույթի նախարար Սալիմ Վերդեհը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից,  հայ-լիբանանյան երկկողմ հարաբերությունների խորացման ենթատեքստում զրուցակիցները քննարկվել են մշակույթի ոլորտում համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր:

Ընդգծվել է երկու երկրի մայրաքաղաքներում մշակութային օրերի անցկացման անհրաժեշտությունը:

Հայաստանի դեսպանը նշել է, որ Բեյրութում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերին առաջին անգամ մասնակցել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` երգարվեստի, գեղանկարչության, գրականության, պարարվեստի եւ սպորտի ոլորտներում: -0-