Հայ դպրոցականները 2010 թվականի հունվարից կարող են թատրոն հաճախել անվճար

04.12.2009, 19:02
Հայ դպրոցականները 2010 թվականի հունվարից կարող են թատրոն հաճախել անվճար

Հայ դպրոցականները 2010 թվականի հունվարից կարող են թատրոն հաճախել անվճար։

Ինչպես ասվում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրած հաղորդագրությունում, այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հանդիպմանը Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և երևանյան թատրոնների ղեկավարների հետ։

Պայմանավորվածության համաձայն, Երևանի հանրակրթական դպրոցներում արգելվում է թատրոնների ներկայացումների տոմսերի վաճառքը: Փոխարենը Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության և թատրոնների համագործակցության շրջանակներում 2010թ. հունվարի 10-ից, ըստ սահմանված ժամանակացույցի, դպրոցականները հնարավորություն կունենան այցելել թատրոն անվճար:

Տոմսերի արժեքի վճարումն իր վրա կվերցնի Երևանի քաղաքապետարանը: -0-