Հայկական «Հատիս» ակումբը հաղթել է թուրքական «Բեշիքթաշին» բասկետբոլի Եվրոպայի գավաթի խմբային մրցաշարում
27.11.2009,
10:36
Հայկական «Հատիս» ակումբը հաղթել է թուրքական «Բեշիքթաշին» բասկետբոլի Եվրոպայի գավաթի խմբային մրցաշարում
Երևանի «Հատիս. բասկետբոլի կանանց թիմը Ստամբուլում 87:64 հաշվով հաղթանակ է տարել թուրքական «Բեշիքթաշի» նկատմամբ՝ Եվրոպայի գավաթի 2009-10 թթ. խաղարկության խմբային մրցաշարի շրջանակներում, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ակումբի մամուլի ծառայությունից:
Նախքան այս F խմբում ընդգրկված «Հատիսը» Աթենքում պարտվել էր «Աթինաիկոսին», ապա Երևանում հաղթել ռուսական «Չևակատային»:
Ստամբուլում տոնած հաղթանակից հետո հայկական թիմը գործնականում ապահովեց իր տեղը հաջորդ փուլում:
Դեկտեմբերի 3-ին «Հատիսը» Երևանի «Միկա» մարզահամալիրում մրցելու է հունական «Աթինաիկոսի» հետ: -0-