Հայաստանը կհամագործակցի Ֆրանսիայի հետ պաշտպանական ոլորտում
26.11.2009,
15:55
Հայաստանը կհամագործակցի Ֆրանսիայի հետ պաշտպանական ոլորտում
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել պաշտպանական ոլորտում համագործակցության մասին հայ-ֆրանսիական միջկառավարական համաձայնագրի ստորագրմանը:
Ինչպես կառավարական նիստի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, համաձայանգրով ստեղծված են բարենպաստ պայմաններ պաշտպանության հարցերով երկկողմ համագործակցության հաստատման ու զարգացման համար:
«Համաձայնագիրն իր մեջ ներառելու է զինման, քաղաքացիական և ռազմական անձնակազմերի կառավարման, ինչպես նաև տեղեկատվության պաշտապնության ու կապի ոլորտներում օրենսդրական որոշումների հետ կապված կազմակերպչական հարցեր»,- ասաց նա: -0-