Հայաստանի պատմական հուշարձանների մեծ մասը ոչնչացման եզրին է
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պատմական հուշարձանների մեծ մասը ոչնչացման եզրին է, հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի պատմական հուշարձանների ճարտարապետների ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանը:
«Պատմական արժեքները, որոնք կարող էին ցանկացած երկրի հպարտությունը լինել, գտնվում են վթարային վիճակում: Ընդ որում դրանց թվում կան Հայ Առաքելական եկեղեցու ենթակայության տակ գտնվող վանական համալիրներ, ինչպես Սանահինը, Գոշավանքը, Դադիվանքը»,- նշեց նա:
Ասոցիացիայի նախագահը նշեց, որ Հայաստանի պետբյուջեով պատմական հուշարձանների պահպանությանը հատկացվել է ընդամենը 1 մլն եվրո, այն դեպքում, երբ զարգացած տուրիստական երկրի կարգավիճակի հավակնություններ ունեցող երկրները հատկացնում են տասը և հարյուր անգամ ավելի շատ միջոցներ:
«Համեմատության համար նշեմ, որ Ադրբեջանն այդ նպատակով հատկացնում է 90 մլն եվրո, չխոսենք արդեն եվրոպական երկրների մասին»,- ասաց Սողոմոնյանը:
Նա նաև ավելացրեց, որ Հայաստանում 30 տարի զարգացած էր ճարտարապետ-վերականգնողենրի լավ դպրոց, սակայն նրանք այժմ պահանջված չեն, և վերկանգնողական աշխատանքները տարվում են հազվադեպ և ոչ բարձրորակ մասնագետների կողմից:
«Պետությունը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի այդ խնդրին, քանի որ հուշարձանների պաշտպանությունը կարևոր քայլ է տուրիզմի զարգացման ճանապարհին»,- եզրափակեց ասիոցիացիայի ղեկավարը:--0—