Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Պյոտր Սվիդլերի (Ռուսաստանի) հետ Մոսկվայում մեկնարկած Միխայիլ Տալի հուշամրցաշարում, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Շախմատի XXI կատեգորիայի գերմրցաշարում բացի Արոնյանից և Սվիդլերից խաղում են նաև Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Պետեր Լեկոն (Հունգարիա), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Ալեքսանդր Մորոզևիչը (Ռուսաստան) և Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա):
Առաջին փուլի բոլոր հանդիպումները՝ Կառլսեն-Կրամնիկ, Մորոզևիչ-Լեկո, Գելֆանդ-Պոնոմարյով և Իվանչուկ-Անանդ, ավարտվել են ոչ-ոքի:
Երկրորդ փուլում Արոնյանը սև խաղաքարերով ուժերը կչափի Պոնոմարյովի հետ:
Միխայիլ Տալը (1936-1992) խորհրդային շախմատիստ է, շախմատի աշխարհի ութերորդ չեմպիոնը (1960-1961):-0-