Հայաստանի նախագահը պետական այցով կմեկնի Քուվեյթ

03.11.2009, 12:46
Հայաստանի նախագահը պետական այցով կմեկնի Քուվեյթ
Հայաստանի նախագահը պետական այցով կմեկնի Քուվեյթ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի  երկօրյա պետական այցով կմեկնի Քուվեյթի Պետություն, տեղեկացնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Քուվեյթի միջազգային օդանավակայանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կդիմավորի Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահը, Քուվեյթի թագաժառանգ Նավաֆ ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահը, երկրի բարձրագույն ղեկավարության այլ ներկայացուցիչներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այցի առաջին օրը նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Քուվեյթի ԱԺ նախագահ Ջասսիմ Մոհամմադ ալ-Խորաֆիի և վարչապետ Նասսեր ալ-Մոհամմադ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի հետ:

Նախագահը կհանդիպի նաև Քուվեյթի ներդրումների հաստատության տնօրեն Բադեր Մոհամմադ ալ-Սաադին և տնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Աբդուլվահաբ Ահմադ ալ-Բադերին:

Օրվա ավարտին կկայանա ՀՀ նախագահի և Քուվեյթի Էմիրի հանդիպումը, որից հետո Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև կստորագրվեն համագործակցության մի շարք փաստաթղթեր:

 

Այնուհետև Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի անունից ի պատիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կտրվի պետական ճաշ:

 

Այցի երկրորդ օրը նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Քուվեյթի գիտական կենտրոն, կհանդիպի Քուվեյթի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Ալի Մոհամմադ Թհունյան ալ-Ղանիմին: -0-