ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան կայցելեն նոյեմբերի սկզբին

27.10.2009, 14:54
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան կայցելեն նոյեմբերի սկզբին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) տարածաշրջան կայցելեն նոյեմբերի սկզբին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ԵԱՀԿ պաշտոնական կայքին։ 

Միջազգային միջնորդները երկուշաբթի աշխատանքային հանդիպումներ են անցկացրել Լյուքսեմբուրգում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ։

«Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումներն անցկացվեցին կառուցողական հունով, գնահատվեց բանակցությունների ընթացիկ փուլը և քննարկվեցին հետագա քայլերը՝ նկատի առնելով ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստը, որը տեղի կունենա դեկտեմբերի 1-2-ին Աթենքում»,- գործակալությունը մեջբերում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը։

Փաստաթղթում նշվում է, որ նոյեմբերին համանախագահները կժամանեն տարածաշրջան, որտեղ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ և կշարունակեն աշխատանքը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բազային սկզբունքների ուղղությամբ։ -0-