431.08
4.38
402.99
-4
Եղանակը Երևանում
Հայ

Հայ գործարարը հերքել է իր տանը կենդանիների հետ դաժան վերաբերմունքի մասին լուրերը

17:52
26 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Խոշոր հայ ձեռներեց, «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հերքել է իր տանը կենդանիների հետ դաժան վերաբերմունքի մասին լուրերը:

Անցյալ շաբաթ ինտերնետում տարածվել էր տեսահոլովակ, որում կենդանիների պայքար է տեսագրված: Տեսագրության մեջ երևում է երկու առյուծներով վանդակ, ուր ավանակ են ներս թողնում: Կենդանիների պայքարը խրախուսվում է հոլովակը նկարահանող օպերատորների ճիչերով: Ի զարմանս բոլորի՝ ավանակին հաջողվում է ազատվել առյուծներից, սակայն արդյունքում կենդանու վրա մի քանի անգամ կրակում են և սպանում:   

Դաժան հոլովակի տարածումն ինտերնետում օգտվողների բուռն դժգոհությունն է առաջացրել, որոնք միաձայն հոլովակը կապել են հայ խոշոր գործարարներից մեկի՝ Գագիկ Ծառուկյանի անվան հետ, որը հայտնի է առյուծների հանդեպ ունեցած իր առանձնահատուկ սիրով, որոնց նա պահում է իր տան գազանանոցում:

Ընդ որում ինքը՝ Ծառուկյանը երկուշաբթի լրագրողների հետ զրույցում հերքել է լուրերն այն մասին, որ նման «զվարճանքները» տեղի են ունեցել իր տանը:  

«Ես պատրաստ եմ հենց հիմա բոլոր լրագրողներին իմ տուն հրավիրել ու ցույց տալ այնտեղ գտնվող գազանանոցն ու կենդանիներին պահելու պայմանները: Ես ոչ այդպիսի կենդանիներ ունեմ, ոչ այդպիսի վանդակներ, ինչպիսին ներկայացված են տեսահոլովակում, իսկ իմ տան տարածքում նման բան ընդհանրապես անթույլատրելի է»,- ասել է Ծառուկյանը:

Ընդ որում ձեռներեցի մամուլի քարտուղարը միանգամից լրագրողներին ներկայացրեց տնային գազանանոցում պահվող կենդանիների լուսանկարները, այդ թվում՝ սպիտակ առյուծի և սպիտակ վագրի:  

Ծառուկյանն ընդգծեց, որ սիրում է կենդանիներ, հատկապես առյուծներ, հոգ է տանում նրանց մասին, իսկ լույս աշխարհ եկած ձագուկներին տալիս է Երևանի գազանանոցին: «Կենդանիների համար լավ խնամք է ապահովված, նրանց ամենօրյա սննդակարգում 10 կգ թարմ միս է ընդգրկված»,- ասաց նա:  

Գործարարը նշեց, որ սովոր է պատասխանատվություն կրել իր արարքների համար, բայց նա, ով մտածել է այդ կեղծիքն ու տարածել այն ինտերնետում, նույնպես պետք է պատասխան տա, ընդ որում՝ բարոյապես, ֆիզիկապես և ֆինանսապես:

Լրագրողների այն հարցին, թե իր համար ո՞րն է ֆիզիկական պատիժը, Ծառուկյանը պատասխանեց. «Ականջները կքաշեմ, և դա արդար կլինի»: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան