431.08
4.38
402.99
+1
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը համապատասխանում է համաշխարհային քաղաքական տրամաբանությանը

14:02
08 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը ադեկվատ է և  համապատասխանում է համաշխարհային քաղաքական տրամաբանությանը, հայտարարեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։

«Հարավային Կովկասին հատուկ լարվածությունը չի տեղավորվում ներկայիս համաշախարհային խաղացողների սցենարներում, և հենց դրանով է պայմանավորված այն, ինչը մենք հաճախ անվանում ենք ճնշում դրսից կամ այն գործընթացների խթանում, որոնք տանում են դեպի խաղաղություն»,- ասաց նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Նշելով, որ հաճախ հայ-թուրքական մերձեցման իրավիճակը ներկայացվում է կամ շատ մռայլ, կամ չափազանց վարդագույն երանգներով՝ Հարությունյանն ասաց, որ նման բևեռացված վերաբերմունքն այնքան էլ նպատակահարմար չէ և չի համապատասխանում իրականությանը, որն անհամեմատ բազմերանգ է։

Միաժամանակ նա ընդգծեց, որ այս գործընթացում ամենաշահագրգռվածը Թուրքիան է, որն արդարացում փնտրող հանցագործի կարգավիճակում է, քանի որ այն ցեղասպանություն է իրականացրել ոչ միայն հայերի, այլև հույների և ասորիների նկատմամբ։

«Այդ գործոնը մշտապես կախված է նրա գլխավերևում դամոկլյան սրի նման, և դա անընդհատ օգտագործում են խոշոր տերությունները։ Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելով՝ Թուրքիան փոքր-ինչ հարթում է իրավիճակը»,- ասաց նա։

Բացի այդ, փորձագետի խոսքերով, Թուրքիային դրանով կհաջողվի նաև մեղմել ներքաղաքական իրավիճակը, որտեղ  լուրջ քաղաքական ճգնաժամ է նկատվում։

«Դրանով նա փորձում է ցուցադրել բանակցություններ վարելու հնարավորությունը»,- պարզաբանեց նա։

Հայկական կողմի համար օգուտը նա տեսնում է թուրք-ադրբեջանական տանդեմի թուլացման մեջ։

«Նույնիսկ պանթուրքիզմի գաղափարների ֆոնի ներքո Թուրքիայի և Ադրբեջանի միջև, այնուամենայնիվ, սև կատու է անցել, մասնավորապես, փոխվել է Թուրքիայի քաղաքացիների մուտքի ռեժիմը Ադրբեջանի տարածք»,- պարզաբանեց նա՝ հավելելով, որ դա և նմանատիպ պահերը խախտում են համերաշխությունը Թուրքիայի և Ադրբեջանի միջև։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը: Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։

Առաջին քայլերը հարաբերություններում արվեցին 2008թ. սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այցելեց Երևան՝ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար։

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդակցություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ»: Ներքաղաքական խորհրդակցությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, ինչից հետո երկու արձանագրություն կստորագրվի և կներկայացվի համապատասխան խորհրդարաններին վավերացման համար: --0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան
22:55
13 Նոյեմբերի 2023
ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության և վիզայի ազատականացման հնարավորությունը. ԵՄ դիվանագիտության ղեկավար
Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը
14:44
08 Նոյեմբերի 2023
Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով եմ իրատեսական համարում հիմնական բեռնափոխադրումները․ ՔՊ–ական պատգամավոր
ՔՊ–ական պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներն ավելի կարճ են, ռիսկերով ավելի քիչ
14:03
08 Նոյեմբերի 2023
Հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել․ Պատրուշև
ՌԴ–ից հայտնել են, որ հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել
11:56
08 Նոյեմբերի 2023
Որոշ երկրներ փորձում են խաթարել օրինական իշխանությունն ԱՊՀ երկրներում․ Պուտին
Պուտինը հայտարարել է, որ որոշ երկրների գործողություններն ուղղակիորեն ուղղված են ԱՊՀ երկրներում լեգիտիմ իշխանությունը, հասարակական կայունությունը և ավանդական արժեքները խաթարելուն
09:49
08 Նոյեմբերի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունն առաջնահերթություն է մնում. ԱՄՆ պետքարտուղարություն
Բացի այն ամենից, ինչ կատարվում է միջազգային հարթակում, այս երկու երկրների միջև խաղաղությունը մեզ համար, պետքարտուղար Բլինքենի համար շարունակում է առաջնահերթություն մնալ, նշել են Պետքարտուղարությունից
12:11
07 Նոյեմբերի 2023
Արմեն Գրիգորյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների հերթական հանդիպմանը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ)մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը