ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի գովազդի ոլորտն անկում է ապրում, կարծում է Հայկական գովազդային խորհրդի նախագահ, «Անտարես» մեդիահոլդինգի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։
«Մենք պետք է ընդունենք, որ Հայաստանում գովազդն անկում է ապրում, և եթե մենք կապեր չհաստատենք այդ բնագավառի օտարերկրյա մասնագետների հետ և փորձ չփոխանակենք, ապա ավելի հետ կընկնենք զարգացման առումով»,- լրագրողներին ասաց Մարտիրոսյանը «Նովոստի» մամուլի կենտրոնում։
Ըստ նրա՝ Հայաստանն աշխարհի միակ պետությունն է, որտեղ չեն անցկացվում գովազդային շուկայի չափումներ։ «Մինչև գովազդի շուկան չչափվի, մենք չենք իմանա դրա արդյունքների մասին»,- ասաց Մարտիրոսյանը։
Այս կապակցությամբ նա դժվարացավ պատաասխանել «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին՝ Հայաստանի գովազդային արդյունաբերության տարեկան շրջանառության վերաբերյալ։
Այն հարցին, թե որ փուլում է Հայկական գովազդային խորհրդի կողմից Հայաստանի Ազգային ժողով «Գովազդի մասին» այլընտրանքային օրինագիծ ներկայացնելու ընթացքը, որը մշակվել էր ապրիլին «Գովազդի արդիական խնդիրներ» առաջին միջազգային կոնֆերանսի արդյունքում, Մարտիրոսյանն ասաց, որ այսօր Հայաստանի Ազգային ժողովը մեր ժամանակը չունի։
Ավելի վաղ Մարտիրոսյանը նշել էր, որ քննարկման ենթակա կարևորագույն հարցերից է Հայաստանում գովազդի անհապատասխանությունը միջազգային չափորոշիչներին։
Իր հերթին Միջին Ասիայի և Ղազախստանի գովազդողների միջազգային ասոցիացիայի նախագահ Ելենա Մամայը նշեց, որ Հայաստանի գովազդային ոլորտում «ամեն ինչ այնքան էլ հեշտ չի»։
«Երեկ մենք երթևեկում էինք փողոցով և տեսանք, որ շատ գովազդային վահանակներ դատարկ են»,- նշեց Մամայը։ -0-