ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Փարիզում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսին

07.10.2009, 10:29
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Փարիզում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսին
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Փարիզում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսին

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը չորեքշաբթի աշխատանքային այցով կմեկնի Փարիզ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 35-րդ գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին մասնակցելու նպատակով, հաղորդում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:

«Այցի ընթացքում նախատեսված է Նալբանդյանի ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 35-րդ գլխավոր կոնֆերանսին և հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշների հետ», - ասվում է տեղեկատվության մեջ:

 

Բացի այդ, Փարիզում տեղի է ունենալու նաև ՀՀ կառավարության և Ֆրանսիայի հանրապետության կառավարության միջև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրերը փոխադարձաբար վերացնելու մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը: 

 

Նույն օրը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Քիշնև, որտեղ հոկտեմբերի 8-ին կմասնակցի ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին, ապա Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների նստաշրջանի աշխատանքներին:-0-