ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. Երևանի Մոսկվայի տանը տեղի կունենա «ՌԻԱ Նովոստիի» «Երիտասարդ և հայտնի» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը

30.09.2009, 12:28
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. Երևանի Մոսկվայի տանը տեղի կունենա «ՌԻԱ Նովոստիի» «Երիտասարդ և հայտնի» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. Երևանի Մոսկվայի տանը տեղի կունենա «ՌԻԱ Նովոստիի» «Երիտասարդ և հայտնի» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 10:00-ին Երևանի Մոսկվայի տանը տեղի կունենա «ՌԻԱ Նովոստիի» «Երիտասարդ և հայտնի» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը:

Լուսանկարչական ցուցահանդեսին կներկայացվի 30 լուսանկար: Ցուցահանդեսը ստեղծվել է «ՌԻԱ Նովոստիի» բացառիկ ֆոտոարխիվի հիման վրա:

Դրանք գործակալության առաջատար լուսանկարիչների՝ Միխայիլ Օզերսկու, Դմիտրի Դոնսկոյի, Օլեգ Մակարովի, Վլադիմիր Ֆեդորենկոյի, Ալեքսանդր Նևեժինի, Դմիտրի Կորոբեյնիկովի, Սերգեյ Գունեևի, Վլադիմիր Վյատկինի, Անտոն Դենիսովի, Եկատերինա Չեսնոկովայի և այլոց աշխատանքներն են:

Ցուցադրության ժամանակ կարելի է տեսնել հայտնի մարդկանց երիտասարդ տարիքի և ներկայիս հայտնի երիտասարդների լուսանկաները: Նրանց թվում են քաղաքական գործիչներ, դերասաններ, երաժիշտներ, նկարիչներ, մարզիկներ, ովքեր հայտնի են դարձել՝ սեփական տաղանդի և էներգիայի շնորհիվ:

Նրանց թվում են Սերգեյ Էյզենշտեյնը, Իգոր Կուրչատովը, Յուրի Գագարինը, Ալեքսանդրա Պախմուտովան, Վլադիմիր Սպիվակովը, Վյաչեսլավ Ֆետիսովը, Սվետլանա Խորկինան, Լեոնիդ Պարֆյոնովը, Օլեգ Տաբակովը, Եվգենի Եվտուշենկոն, Չուլպան Խամատովան, Կոնստանտին Խաբենսկին, Եվգենի Միրոնովն ու շատ այլ հայտնի դեմքեր, որոնց համախմբում է տաղանդը, համառությունն ու նպատակասլացությունը՝ այն երեք սահմանը, որտեղ բեկվում է երիտասարդությունը:

Լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը ներկա կլինեն Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Վլադիմիր Սերյոգինը, ՌՀՄ ռեկտոր Արմեն Դարբինյանը, «ՌԻԱ Նովոստի» միջազգային լրատվության ռուսական գործակալության ԱՊՀ և Բալթյան երկրների խմբագրության ղեկավար Ալան Կասաևը, ինչպես նաև հայտնի ռուս գիտնականներ, տնտեսագետներ, քաղաքագետներ, առաջատար տպագիր և էլեկտրոնային հրատարակությունների ղեկավարներ:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:

Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:-0-