Պաշտպանության նախարարը սեպտեմբերի 1-ին «Արիության դաս» կանցկացնի Երևանի դպրոցներից մեկում

28.08.2009, 16:38
Պաշտպանության նախարարը սեպտեմբերի 1-ին «Արիության դաս» կանցկացնի Երևանի դպրոցներից մեկում
Պաշտպանության նախարարը սեպտեմբերի 1-ին «Արիության դաս» կանցկացնի Երևանի դպրոցներից մեկում

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը, ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ բարձրաստիճան սպայակազմը «Արիության դասեր» անցկացնելու նպատակով կայցելեն հանրակրթական հաստատություններ:

Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:

«Հանրապետության մարզերի դպրոցներում «Արիության դասերե կանցկացնեն մերձակա զորամասերի հրամանատարները»,- տեղեկացրեց Շահսուվարյանը:

Նրա խոսքով, արդեն հաստատվել է դպրոցներ այցելելու ժամանակացույցը: Պաշտպանության նախարարը կայցելի Երևանի թիվ 125, իսկ Գլխավոր շտաբի պետը՝ թիվ 114 միջնակարգ դպրոց:-0-