Հրանտ Թոխատյանը նոր կատակերգությամբ հանդես կգա սեպտեմբերի վերջին

19.08.2009, 15:32
Հրանտ Թոխատյանը նոր կատակերգությամբ հանդես կգա սեպտեմբերի վերջին

Հայաստանի վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանն աշխատում է նոր կատակերգության վրա, որը հանդիսատեսին կներկայացվի սեպտեմբերի վերջին։

Թոխատյանը չհրապարակեց բեմադրության անվանումը, այլ նախընտրեց գաղտնի պահել այն պիեսի անվանումը, որի հիման վրա ստեղծվել է ներկայացումը։

«Դա հայտնի պիես է, որը ներկայացվել է մոտ երեք տասնյակ երկրների բեմերում»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսում նշեց Թոխատյանը։

Նա ընդգծեց, որ ի տարբերություն «Խաթաբալադա», «Mea culpa» և «Ժանգոտ բանալի» հայտնի եռապատումի, որոնցում Թոխատյանը խաղացել է գլխավոր դերերը, նոր ներկայացումը քաղաքական որևէ համատեքստ չունի։

«Ինձ համար այդ ներկայացումը ներկայում ամենակարևոր նախագիծն է»,- հավելեց վաստակավոր արտիստը։ -0-