Հայկական Angry Studio պրոդյուսերական ընկերությունը կարճամետրաժ ֆիլմերի նոր նախագիծ կներկայացնի

28.07.2009, 15:43
Հայկական Angry Studio պրոդյուսերական ընկերությունը կարճամետրաժ ֆիլմերի նոր նախագիծ կներկայացնի

Հայկական Angry Studio պրոդյուսերական ընկերությունը կարճամետրաժ ֆիլմերի նոր նախագիծ կներկայացնի, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ընկերությունից։

Տարբեր ժանրերի՝ դրամա, կատակերգություն, դետեկտիվ, հոգեբանական միստիկական թրիլլեր, ութ ֆիլմեր են ներկայացված։ Ֆիլմերի հեղինակները հայ ռեժիսորներ են։

Նախագծում ներկայացված ֆիլմերում խաղում են ինչպես ճանաչված, այնպես էլ դեռ անհայտ դերասաններ։

Angry Studio հիմնադիր և նախագծի պրոդյուսեր Վահան Գասպարյանի խոսքերով՝ նախագծի նպատակն է ակտիվացնել կինեմատոգրաֆական շարժումը Հայաստանում։

«Բացի այդ մենք նախատեսում ենք գրավիչ դարձնել մեր արտադրանքը ոչ միայն շնորհիվ ստեղծագործական ձեռքբերումների, այլև սկավառակների մատչելիության միջոցով»,- ասաց Գասպարյանը։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, նախագծի աշխատանքները սկսվել են այս տարվա մայիսին, և ներկայումս իրականացվում են ակտիվ տեմպերով։

Սեպտեմբերին ֆիլմերը կցուցադրվեն երևանյան «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ DVD-սկավառակները կվաճառվեն Հայաստանի մայրաքաղաքի և մարզերի մասնագիտացված խանութներում։ -0-