411.99
4.03
390.88
+14
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի ԱԺ նախագահը կարևորեց Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը:

18:44
21 Հուլիսի 2009

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կարևորեց Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը:

Այդ մասին նա հայտարարեց երեքշաբթի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ)  Երևանի գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսի հետ հանդիպման ժամանակ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Այդ համատեքստում Աբրահամյանը կարևորեց ապրիլի 15-ին ՀՀ ԱԺ և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի միջև ստորագրված Համագործակցության հուշագիրը:

Նա նաև  բարձր գնահատեց ԵԱՀԿ-ում ստանձնված հանձնառությունների կատարման գործում ԵԱՀԿ Երևանի գրասենյակի և այլ գործադիր կառույցների ներդրումը` առանձնացնելով գրասենյակի իրականացրած ծրագրերը երկրի տնտեսական անվտանգության ամրապնդման բնագավառում:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին և պայմանավորվածություններ ձեռք բերեցին Հայաստանի օրենսդրական դաշտը կատարելագործելու և եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:

Նրանք համակարծիք էին, որ այդ գործում մեծ դերակատարում ունեն Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ), ում համատեղ եզրակացությունները քննարկվող օրինագծերի վերաբերյալ օգտակար գործիքներ են Հայաստանի օրենսդիրների համար:

Այդ համատեքստում զրուցակիցները քննարկեցին խղճի և կրոնի ազատության, մամուլի և խոսքի ազատության, ինչպես նաև հեռուստատեսության և ռադիոյի բնագավառների օրենսդրական կարգավորման հարցերը:

Խոսնակ Աբրահամյանը և դեսպան Կապինոսը նաև խորամուխ եղան ՀՀ ԱԺ-ԵԱՀԿ համագործակցության շրջանակներում Հայաստանի խորհրդարանի մասնագիտական կարողությունների զարգացման ու ամրապնդման ծրագրերին:--0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից