Իրանում ավիավթարի ենթարկված ինքնաթիռում երկու երեխա է եղել
15.07.2009,
15:10
Իրանում ավիավթարի ենթարկված ինքնաթիռում երկու երեխա է եղել
Ավիավթարի ենթարկված Թեհրան-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում երկու երեխա է եղել, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:
Երեխաների տարիքը դեռևս չի նշվում:
Իրանում ավիավթարի ենթարկված Թեհրան-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում գտնվում էր 153 ուղևոր և անձնակազմի 15 անդամ:
«ՏՈՒ-154» ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Երևան կանոնավոր չվերթը: Ինքնաթիռն ընկել է Թեհրանից 200 կմ հեռավորության վրա: Նախնական տվայլներով, բոլոր ուղևորները զոհվել են։ -0--