ՀՀ կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վեց որոշումներով 31,5 հազար եվրոյին համարժեք դրամ կվճարի, համապատասխան որոշումն ընդունվել է հինգշաբթի ՀՀ կառավարության նիստի ընթացքում:
Ինչպես նշեց ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, Եվրոպական դատարանի որոշումները անդրադառնում են վարչական կալանքի կիրառման հետ կապված հարցերի, որոնք արվել են երկու ամիս առաջ:
Ընդ որում նա նշեց, որ վարչապետի նախորդ հանձնարարության համաձայն՝ օրենսդրությունում փոփոխություններ մտցնելու առաջարկներ են մշակվել օրենսդրական ակտերի վիճահարույց մեկնաբանությունները վերացնելու համար, որոնք, Եվրադատարանի կարծիքով, հակասում էին մարդու իրավունքների կոնվենցիային:
«Փաստորեն ձեռնարկվել են հնարավոր քայլեր՝ապագայում նման ռիսկերը նվազեցնելու համար»,- ասաց Սարգսյանը: -0-