425.47
4.32
402.26
+18
Եղանակը Երևանում
Հայ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կիպրոսի նախագահին

15:43
06 Հուլիսի 2009

Երկուշաբթի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասին` ուղեկցությամբ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Ողջունելով Կիպրոսի Հանրապետության նախագահի այցը հայոց հոգևոր կենտրոն` Վեհափառ Հայրապետն անդրադարձավ երկու պետությունների և ժողովուրդների միջև ստեղծված եղբայրական ջերմ կապերին` վստահությամբ, որ նախագահի այցից հետո դրանք առավել կսերտանան և իրենց բարի պտուղները կտան:

Անդրադառնալով ընդհանուր խնդիրներին և մարտահրավերներին`  Նորին Սրբությունը կարևորեց ուժերի մեկտեղման ու փոխհամագործակցության անհրաժեշտությունը: Վեհափառ Հայրապետը շնորհակալություն հայտնեց Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասին հայ համայնքի հանդեպ ջերմ և հոգատար վերաբերմունքի համար` շեշտելով, որ Կիպրոսի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ հայերը լիարժեքորեն ապրում են իրենց ազգային-եկեղեցական և մշակութային կյանքով:

Իր հերթին Դիմիտրիս Խրիստոֆիասը շնորհակալություն հայտնեց Հայոց Հայրապետին ջերմ ընդունելության համար և անդրադարձավ հայ-կիպրական կապերին, որոնք տարեցտարի ավելի են սերտանում և ամրանում:

Նա Հայոց Հայրապետին տեղեկացրեց նաև, որ վերջերս Լառնակայում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող, որի բացման արարողությանը ներկա են եղել Կիպրոսի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչները և բազմաթիվ հայեր: Նորին Սրբությունը հաջողություններ մաղթեց Կիպրոսի նախագահին։

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, երկու երկրների դեսպանները, պաշտոնատար այլ անձինք: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:13
26 Հոկտեմբերի 2023
Հայաստանը հստակ դիրքորոշում չունի Մեղրու ճանապարհի վերաբերյալ. ՌԴ փոխվարչապետ
Գնահատվում էր, որ Հայաստանի տարածքով երկաթուղին կլինի 42 կմ, իսկ Իրանի տարածքով, որքանով ինձ հայտնի է, երկաթուղին մոտ 50 կմ է: Ահա և ամբողջ տարբերությունը, ասել է Օվերչուկը
13:44
26 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
23:09
25 Հոկտեմբերի 2023
Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չենք տեսել․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չեն տեսել
18:18
25 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին․ Կանադայի արտգործնախարար
Կանադայի ԱԳ նախարարն այսօր Երևանում հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին
14:41
25 Հոկտեմբերի 2023
ՌԴ–ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց դեռ առաջընթաց չկա․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ–ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց դեռ առաջընթաց չկա
11:56
25 Հոկտեմբերի 2023
Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա
ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանել է ժամանակի սղությամբ
10:47
25 Հոկտեմբերի 2023
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին նախագահներին ու մյուս անձանց
Տեսակցությունների շրջանակներում տրվել է հնարավորություն յուրաքանչյուրին՝ կապ հաստատել իրենց հարազատների հետ
22:12
24 Հոկտեմբերի 2023
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ
13:09
24 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Թեհրանում ոչ պաշտոնական շփում են ունեցել
Արարատ Միրզոյանը Թեհրանում ոչ պաշտոնական շփում է ունեցել Բայրամովի հետ
10:06
24 Հոկտեմբերի 2023
«3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումից հետո համատեղ հայտարարություն է ընդունվել
«3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումից հետո համատեղ հայտարարություն է ընդունվել
09:51
24 Հոկտեմբերի 2023
«Ադրբեջանն ու Հայաստանը թող բախտը փորձեն նաև Բրյուսելում»․ Լավրովը նշել է, որ սահմանազատման համար անհրաժեշտ քարտեզներն ունի միայն ՌԴ-ն
Լավրովը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են բախտը փորձել նաև Բրյուսելում, բայց ընդգծել է, որ սահմանազատման համար անհրաժեշտ քարտեզներն ունի միայն ՌԴ-ն
22:36
23 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկելեն տարածաշրջանային և երկկողմ օրակարգային հարցեր
Թեհրանում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները