Հայ-թուրքական սահմանի բացումը պետք է դիտարկել միջազգային դիվանագիտական նորմալ հարաբերությունների համատեքստում, ասաց Ազգային և միջազգային հետազոտությունների կենտրոնի հայական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը:
«Խոսքը Թուրքիայի կողմից փոխզիջումների կամ զիջումների, Հայաստանի համար բոնուսների մասին չէ: Ամեն ինչ պետք է իրականացվի փոխադարձ նվազագույն պահանջներով», հինգշաբթի ասաց նա՝ ելույթ ունենալով „ Արևելյան գործընկերությունըևժողովրդավարությա կառուցման հեռանկարները ՀարավայինԿովկասում” միջազգային համաժողովի ժամանակ:
Միաժամանակ Գիրագոսյանն ընդգծեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիավնագիտական հարաբերություների հաստատումից և սահմանների բացումից հետո, կարելի է ակնկալել, որ տարածաշրջանի քաղաքական և աշխարահաքաղաքական վիճակը կլավանա:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ. իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-