553.13
6.61
488.5
-2
Եղանակը Երևանում
Հայ

Սիրիան բարդություններ չի ուզում Ղարաբաղյան հիմնահարցում. Ասադ

17:04
17 Հունիսի 2009

Սիրիան բարդություններ չի ուզում Ղարաբաղյան հիմնահարցում, ասաց Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չորեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Իհարկե սա, բարդ խնդիր է, բայց մենք չենք ցանկանում դրա էլ ավելի բարդացումը, քանի որ մերձարևելյան փորձից ելնելով՝ մենք գիտենք, որ այդ դեպքում խնդրի լուծումն ավելի կբարդանա»,- նշեց Սիրիայի նախագահը:

Նրա խոսքերով, ինքը ցանկացել է իմանալ Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնահարցում Ադրբեջան կատարելիք իր այցի նախաշեմին:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-  

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:30
02 Դեկտեմբերի 2021
Ղարաբաղյան հարց, ՀՀ անվտանգություն․ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ, ի՞նչ են քննարկել
23:39
01 Դեկտեմբերի 2021
Միրզոյանը և Բայրամովը վաղը կհանդիպեն Ստոկհոլմում․ԶԼՄ
Միրզոյանը և Բայրամովը վաղը կհանդիպեն Ստոկհոլմում
19:02
01 Դեկտեմբերի 2021
Մոսկվայում դեկտեմբերի 1-ին կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը
Եռակողմ աշխատանքային խումբը ստեղծվել էր տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով
17:08
01 Դեկտեմբերի 2021
Լավրովը մեկնաբանել է Էրդողանի «թուրքական աշխարհի քարտեզը». դրա վրա նշված են ՌԴ- ի գրեթե 20 սուբյեկտներ
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է ներկել գրեթե բոլոր տարածաշրջանները՝ աշխարհի քարտեզի վրա նշելով իր ազգակիցների բնակության վայրերը
22:11
30 Նոյեմբերի 2021
Ադրբեջանը պատրաստվում է հաջորդ պատերազմին, իսկ «հնարավորությունների պատուհանը» Հայաստանի համար նեղանում է.Էլիբեգովա (ՎԻԴԵՈ)
Էլիբեգովան նշեց, որ պետք է կատեգորիկ միամիտ լինել` հուսալու համար, որ Ադրբեջանն ինչ–որ պահի կզսպի իր ախորժակը, ակնկալիքներն ու պլանները.ՎԻԴԵՈ
20:27
30 Նոյեմբերի 2021
Սոչիի հանդիպման ժամանակ Հայաստանի շահերից բխող որևէ կետ չկար. փորձագետները` Սոչիի հանդիպման ևսահմանային անկայունության մասին
Փորձագետները մեկնաբանել են Փաշինյան–Պուտին–Ալիև վերջին հանդիպումը և անդրադարձել սահմանային անկայունությանն ու անվտանգությանը
16:35
29 Նոյեմբերի 2021
«Թշնամին փորձում է ամեն ինչ կորզել, և փորձում է դա անել հիմա, երբ Հայաստանը ընկճված վիճակում է».ՀՅԴ ներկայացուցիչ
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն անդրադարձել է Սոչիում նոյեմբերի 26–ին կայացած Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպմանն ու մատնանշել կարևորագույն խնդիրները
17:48
26 Նոյեմբերի 2021
Պուտինն ԱԽ խորհրդակցություն կանցկացնի Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից հետո
Պուտինն այսօր ԱԽ խորհրդակցություն կանցկացնի Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից հետո
14:14
26 Նոյեմբերի 2021
Փաշինյանն արդեն Սոչիում է. այսօր նախատեսված են հանդիպումներ Պուտինի և Ալիևի հետ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն արդեն Սոչիում է. այսօր նախատեսված են հանդիպումներ Պուտինի և Ալիևի հետ.ՎԻԴԵՈ
16:16
25 Նոյեմբերի 2021
Հայաստանը դիմել է ՌԴ-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը աջակցելու համար. Զախարովա
Զախարովան այսօր հայտնել է, որ Հայաստանը դիմել է ՌԴ-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը աջակցելու համար
13:05
25 Նոյեմբերի 2021
Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
21:11
24 Նոյեմբերի 2021
Պուտինը Եվրախորհրդի նախագահին հայտնել է` ինչ է քննարկելու Սոչիում Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման ժամանակ
Պուտինը Եվրախորհրդի նախագահին հայտնել է` ինչ է քննարկելու Սոչիում Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման ժամանակ