ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է Իրանի հետ արդյունավետ համագործակցության շարունակմանը:
«Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ վերընտրվելու առիթով Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին` մաղթելով նորանոր հաջողություններ և նվաճումներ», - ասվում է ՀՀ նախգահի կայքում տեղադրված Սարգսյանի ուղերձում՝ Իրանի նախագահի պաշտոնին Մահմուդ Ահմադինեժադի վերընտրվելու կապակցությամբ:
ՀՀ նախագահը համոզմունք է հայտնել, որ «հետայսու ևս Ձեզ հետ միասին կշարունակենք մեր համատեղ ջանքերը` տարբեր բնագավառներում հայ-իրանական հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ»:
«Դա է թելադրում մեր ժողովուրդների ավանդական փոխադարձ հարգանքը», - ընդգծվում է ուղերձում:
«Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ այս նշանակալից առիթով և մաղթում քաջառողջություն, երջանկություն և բեղմնավոր գործունեություն», - ասվում է Սարգսյանի շնորհավորական ուղերձում:-0-