Հայաստանում կբացվեն ԵՄ տեղեկատվական կենտրոններ

10.06.2009, 14:46
Հայաստանում կբացվեն ԵՄ տեղեկատվական կենտրոններ
Հայաստանում կբացվեն ԵՄ տեղեկատվական կենտրոններ

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը Էստոնիայի խորհրդարանի պատգամավոր, Սահմանադրական և պետական բյուջեի վերահսկման հանձնաժողովի անդամ Հաննես Ռումմիի, Հայաստանում տնտեսական քաղաքականության և իրավական հարցերով հայ-եվրոպական խորհրդատվական կենտրոնի (AEPLAC) ղեկավար Ալեքսեյ Մակարևի հետ հանդիպման ընթացքում քննարկեց Հայաստանում ԵՄ տեղեկատվական կետնրոնների ստեղծման հարցը։

Ինչպես չորեքշաբթի տեղեկացնում է Ազգային անվտանգության մամուլի ծառայությունը, հանդիպմանը մասնակցեցին AEPLAC-ի ղեկավարի տեղակալ Քեյթ Քասեմետսը և Կենտրոնի փորձագետ Տիգրան Չորոխյանը։

Զրուցակիցները քննարկել են Եվրոպական հարևանության քաղաքականության «Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի», ինչպես նաև Հայաստանում Եվրոպական միության տեղեկատվական կենտրոնների ձևավորմանն առնչվող հարցեր: 

Արթուր Բաղդասարյանը տեղեկարցել է, որ համաձայն հանրապետության նախագահի հրամանագրի` արդեն ձևավորվել են մի քանի աշխատանքային խմբեր, որոնք սկսկել են տարբեր ուղղություններով հայեցակարգերի մշակման աշխատանքները:

Կարևորելով Հայաստանում Եվրոպական միության տեղկետվական կենտրոնների ստեղծումը` հյուրերը պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել ծրագիրը կյանքի կոչելու հարցում: -0-