ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորում է երկրում Բրիտանական խորհրդի (British Council) գործունեությունը, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից։
Այս մասին ՀՀ սփյուռքի նախարարը հայտարարել է Բրիտանական խորհրդի ծրագրերի համակարգող Լիլիթ Քալանթարյանի հետ հանդիպման ժամանակ։
Քալանթարյանը նախարարին է ներկայացրել բրիտանական խորհրդի «Արևելյան հարևանություն» ծրագրի շրջանակներում այս տարվա հոկտեմբեր-նոյեմբերին Երևանում անցկացվելիք դասընթացների խնդիրներն ու նպատակները։
Բրիտանական խորհրդի ներկայացուցիչների խնդրանքով նախարարը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության գործառույթներից բխող այն ուղղությունները, որոնք առավել արդունավետ կարող են լինել դասընթացներում ընդգրկվելիք թեմաների առումով։
Դասընթացներին մասնակցելու են նաև ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչները:
Հակոբյանը կարևորել է Բրիտանական խորհրդի գործունեությունը Հայաստանում, մասնավորապես պետական ծառայողի հմտությունների զարգացման, եվրոպական կառույցների հետ բանակցություններ վարելու հմտության, Եվրամիության և ՀՀ օրենքները համադրելու, ծրագրեր կազմելու և դրանք Եվրամիության կառույցներին ներկայացնելու` ուսուցողական դասընթացների կազմակերպման առումով:-0-