Սպիտակ քաղաքում արհեստների պալատ կհիմնվի

04.06.2009, 10:32
Սպիտակ քաղաքում արհեստների պալատ կհիմնվի
Սպիտակ քաղաքում արհեստների պալատ կհիմնվի

Սպիտակ քաղաքում ծրագրվում է արհեստների պալատ հիմնել, տեղեկացրել է նախագծի նախաձեռնող, ֆրանսահայ գործարար Հովհաննես Հեքիմյանը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում Հեքիմյանը նշել է, որ այդ նախագծի նպատակն է աջակցել ամենատարբեր արհեստների տիրապետող մարդկանց համախմբմանը, նրանց ուսուցման որակի բարելավմանը,  իրավական, սոցիալական, առողջապահական խնդիրներում նրանց իրավունքների պաշտպանությանը:

Հակոբյանն իր հերթին գոհունակություն է հայտնել Հայաստանում նման կառուցողական գաղափարի ներդրման կապակցությամբ ու խոստացել է անվերապահ աջակցություն հայրենաշեն բոլոր ծրագրերում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել բացել Մադրիդում գործող Սուրբ Լազար կենտրոնի մասնաճյուղ Սպիտակում, որը բժշկական սարքավորումներ է նվիրաբերելու Հայաստանին։

Նախարարը ողջունել է այդ ձեռնարկը և հայտնել իր պատրաստակամությունը աջակցել այդ ծրագրին։-0-