Հայաստանի Շտապ օգնությունն աշխատում է խստացված ռեժիմով կիրակի Երևանում անցկացվող Ավագանու խորհրդի ընտրությունների կապակցությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ տեղեկացրեց «Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Արտյոմ Պետրոսյանը։
«Ընտրությունների կապակցությամբ շտապ օգնությունն աշխատում է ուժեղացված ռեժիմով, աշխատանքում ներգրավված է 38 բրիգադ՝ ներառյալ երեկոյան բրիգադները», - ասաց նա։
Պետրոսյանը նշեց, որ բրիգադներում ընդգրկված են լավագույն մասնագետները, որոնք ապահոված են անհրաժեշտ բոլոր դեղամիջոցներով և դեղորայքով։
Նրա խոսքերով՝ բոլոր ընտրատարածքների գտնվելու վայրերը հայտնի են, և դիսպետչերական ծառայություններն ուշադիր հետևում են, որպեսզի կանչի դեպքում բրիգադները օպերատիվ կերպով հասնեն դեպքի վայր։
Բացի այդ, աշխատակիցներն ունեն հատուկ դեղարկղիկներ։
Երևանում մայիսի 31-ին անցկացվում են Ավագանու խորհրդի ընտրությունները, որոնց մասնակցում է 771,5 հազ. ընտրող։-0-