Տավուշի մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով` ուժեղ կարկուտի պատճառած վնասի չափը ճշտելու նպատակով:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության ԱԻՆ առնթեր Փրկարար ծառայությունից, կիրակի ուժեղ կարկուտ (10-25 մմ տրամագծով) է տեղացել Իջևան և Բերդ քաղաքներում, ինչպես նաև մարզի Գետահովիտ, Խաշթառակ, Լուսահովիտ, Ենոքավան, Գանձաքար, Լուսաձոր, Ծաղկավան, Սարիգյուղ համայնքներում:
Նմանատիպ տեղեկատվություն է ստացվել նաև Արմավիրի մարզից` նույն օրը, նույն ժամանակահատվածում Արմավիր քաղաքում տեղացած կարկտի (10 մմ տրամագծով) վերաբերյալ, որը, բարեբախտաբար, զգալի վնաս չի պատճառել:-0-