+14
Եղանակը Երևանում
Հայ

Jethro Tull ռոք խումբը Երևանում համերգով հանդես գալը բացառիկ հնարավորություն է համարում

18:53
21 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Jethro Tull լեգենդար ռոք-խմբի կոմպոզիտոր, հիմնադիր և առաջատար Յան Անդերսոնը Երևանում համերգով հանդես գալը բացառիկ հնարավորություն է համարում։

Համաշխարհային ռոքի լեգենդ բրիտանական Jethro Tull խումբն առաջին անգամ համերգով հանդես կգա Երևանում մայիսի 22-ին։ 

«Մենք անհամբեր սպասում ենք վաղվա համերգին, որի ընթացքում մեծ հաճույքով կներկայացնենք մեր հին ու նոր ստեղծագործությունները։ Բրիտանացի ու ամերիկացի երաժիշտները հաճախ չէ որ ժամանում են Երևան այս հրաշալի երկրում համերգներ տալու համար, և մենք կարծում ենք, որ մեզ՝ որպես արևմտյան խմբի, Հայաստանում համերգով հանդես գալու և մեր երաժշտությունը ներկայացնելու բացառիկ հնարավորություն է վիճակվել»,- հինգշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Jethro Tull խումբը ստեղծվել է  1968թ. Մեծ Բրիտանիայում: Մինչ օրս թողարկել է 40-ից ավելի ալբոմ, վաճառվել է մոտ 60 միլիոն օրինակ, ունեցել է 2500-ից ավելի համերգ մոտ 40 երկրում:

Խոսելով այն մասին, թե կոնկրետ ինչ երգեր են կատարվելու երևանյան համերգի ժամանակ, Անդերսոնն ասաց, որ «երբ Jethro Tull-ը որևէ երկրում հանդես է գալիս առաջին անգամ, ապա փորձում է այնպիսի երգեր ընտրել, որոնք լիարժեք պատկերացում ստեղծեն խմբի երաժշտական գործունեության մասին»։    

«Վաղվա համերգին մենք կկատարենք 1960-ականների մեր վաղ ալբոմների  ստեղծագործություններ»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ եթե երաժիշտները երկրում հանդես գային երկրորդ կամ երրորդ անգամ, համերգի երգացանկը շատ ավելի լայն կլիներ և կընդգրկեր 1980-90-ականների ստեղծագործություններ։   

Անդերսոնի խոսքերով, խմբի մասնակիցները երբեք պատկերացում չունեն այն մասին, թե ինչ լսարան կլինի համերգին։

«Մենք մեր լսարանին ծանոթանում ենք անմիջապես համերգի ժամանակ, և այս առումով, ինձ թվում է, որ վաղվա ելույթն անակնկալ կլինի ինչպես մեր, այնպես էլ հանդիսատեսի համար»,- ընդգծեց նա։  

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե որքան լայն է Հայաստանի մասին իր իմացությունը, Անդերսոնն ասա, որ սովորաբար ինքը նոր երկրի հետ ծանոթանում է հյուրանոցի պատուհանից կամ Ինտերնետի էջերից, սակայն Հայաստան գալով ինքն արդեն հասցրել է զբոսնել երևանյան փողոցներով ու ծանոթանալ քաղաքին։

«Հայաստանում աշխարհի ամենագեղեցիկ աղջիկներն են ապրում, բացի այդ ես վստահ եմ, որ Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթի հաղթող կդառնա հաջորդ տարի»,- ասաց նա։

Խմբի առաջատարը նշեց նաև, որ իր համար լավագույն փոխհատուցումը որպես երաժշտի իր երկարատև երաժշտական կարիերան է, որն այս տարի 41 տարեկան կդառնա։

«Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ հանդես գալ այլ երաժիշտների հետ, լսել նրանց երաժշտությունը։ 41 տարին ոչ թե գոյատևում է, այլ հաճույքով ապրած տարիներ»,- ընդգծեց նա։

Իր հերթին, Jethro Tull խմբի կիթառահար Մարտիկ Բարը հույս հայտնեց, որ ոչ միայն խմբին կհաջողվի ցույց տալ իրեն ու իր արվեստը, հանդիսատեսը ևս կկարողանա ներկայացնել իր երկիրը։

«Ձեր երկիրը մեզ հետաքրքիր է և մենք կուզենայինք ավելի շատ իմանալ նրա մասին»,- ասաց նա։

Խմբի անդամներն են Յան Անդերսոնը (Ian Anderson), Մարտին Բարրը (Martin Barre),  Դևիդ Գուդյերը (David Goodier), Ջոն Օ' Հարան (John O'Hara), Մարկ Մոնդեսիրը (Mark Mondesir):

Համերգի կազմակերպիչն է «VIBROGRAPHUS» ընկերությունը, գլխավոր հովանավորներն են «Լույս» հիմնադրամն ու Ամերիաբանկը:

Տեղեկատվական հովանավորներն են «Նովոստի-Արմենիա» գործակալությունը, HAI FM 105.5 ռադիոկայանը, Հայաստանի Հանրայաին հեռուստատեսությունը-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների