Չորեքշաբթի բեկորային վնասվածքներով Երևանի երրորդ կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել երկու մարդ, տեղեկացնում է Ոստիկանության կայքը։
Թիվ 3 կլինիկական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ բեկորային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 40-ամյա Արթուր Հ.-ն և 26-ամյա Էդգար Ա.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում Նար-Դոսի փողոցի թիվ 75 շենքի մոտ անհայտ անձը հրացանով կրակել է վերջիններիս ուղղությամբ և պատճառել վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն: -0-