Հայաստան-ՆԱՏՕ 28+1 ձևաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստում կքննարկվի առաջիկա երկամյա փուլի համար մշակված Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։
ՀՀ պատվիրակությունը կգլխավորեն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Շահսուվարյանի խոսքերով՝ նիստի ժամանակ կներկայացվի նաև ԱԳԳԾ գնահատման զեկույցը։
«Այցի ընթացքում տեղի կունենա նաև ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ»,- ասաց Շահսուվարյանը:-0-