Հայաստանն ու Հնդկաստանը շահագրգռված են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմամբ և խորացմամբ. ԱԳՆ

18.05.2009, 11:24
Հայաստանն ու Հնդկաստանը շահագրգռված են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմամբ և խորացմամբ. ԱԳՆ

Հայաստանն ու Հնդկաստանը շահագրգռված են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմամբ և խորացմամբ, այս մասին նշվել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Հնդկաստանի ԱԳՆ Եվրասիայի համակարգող քարտուղար Դիվյաբ Մանչանդայի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում հայ-հնդկական ավանդական ջերմ ու բարեկամական հարաբերությունները և շահագրգռված է դրանց հետագա զարգացմամբ և խորացմամբ:

«Նալբանդյանը կարևորել է քաղաքական երկխոսության ակտիվացումը և տնտեսական ու մշակությաին համագործակցության խորացման նպատակով անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը», - տեղեկացրեցին ԱԳՆ-ից։

Հնդկաստանի ԱԳՆ Եվրասիայի համակարգող քարտուղար Դիվյաբ Մանչանդան նշել է, որ Հնդկաստանում առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվում Հայաստանին ու հայ ժողովրդին, և  երկրի իշխանությունները նպատակադրված են ընդլայնել Հայաստանի հետ բարեկամական գործընեկերությունն ու համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանալից զրույց են ծավալել տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման ուղիների շուրջ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման վերաբերյալ:-0-