ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի արվեստաբան Հենրիկ Իգիթյանի մահվան կապակցությամբ, ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հենրիկ Իգիթյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 12-ին, ժամը 18:00-ին` Եզնիկ Կողբացի 42, բնակարան 35 հասցեում:
Մայիսի 13-ին, Երևանի կամերային երաժշտության տանը` ժամը 12:00-14:00-ին տեղի կունենա Հենրիկ Իգիթյանի վերջին հրաժեշտը, այնուհետև` հուղարկավորության արարողությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:-0-