ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ է նշանակվել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի նախկին տեղակալը

04.05.2009, 19:57
ՀՀ մշակույթի  նախարարի  տեղակալ է նշանակվել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի նախկին տեղակալը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արթուր Պողոսյանն ազատվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել Արսեն Քարամյանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

«ՀՀ վարչապետի որոշմամբ Արթուր Պողոսյանը  նշանակվել է ՀՀ մշակույթի  նախարարի  տեղակալ»,- ասված է հաղորդագրության մեջ:-0-