ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «GSP+ համակարգին Հայաստանի միանալու գործընթացը» թեմայով
29.01.2009,
14:05
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «GSP+ համակարգին Հայաստանի միանալու գործընթացը» թեմայով

Ուրբաթ, հունվարի 30-ին, ժամը 12:30-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «GSP+ համակարգին Հայաստանի միանալու գործընթացը» թեմայով, ինչը ենթադրում է զրոյական մաքսատուրք ավելի քան յոթ հազար անուն արտադրանքի համար։
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են.
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը,
Հայաստանի Գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը։
ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար` 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108).
Հասմիկ Սահակյան, մենեջեր, բջջային հեռախոս՝ (094) 18-33-77։-0-