Հայաստանի մի բնակիչ իրավապահ մարմիններին է հանձնել Կալաշնիկով ինքնաձիգը

13.01.2009, 16:14
Հայաստանի մի բնակիչ իրավապահ մարմիններին է հանձնել Կալաշնիկով ինքնաձիգը

Հայաստանի 44-ամյա բնակիչ Արմեն Պ.-ն կամավոր ոստիկանության Ապարանի բաժին է ներկայացել և հանձնել «ԱԿ-74» տիպի ինքնաձիգը։  

Ինչպես տեղեկացվում է ՀՀ ոստիկանության օպերատիվ ամփոփագրում, Արմեն Պ.-ն երեքշաբթի ասել է, որ ինքնաձիգը ձեռք է բերել 1991 թ.` ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:

Կատարվում է հետաքննություն։ --0--