Հայաստանում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության ղեկավարը պատրաստ է աջակցել սփյուռքի նախարարությանը
Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուզենբերգերին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում պատրաստակամություն հայտնեց Եվրամիության ծրագրերի շրջանակներում աջակցել նախարարության աշխատանքներին, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հաղորդագրության համաձայն, երկուստեք համաձայնվեցին ՀՀ օրենսդրության մշակման և կատարելագործման աշխատանքներում օգտվել եվրոպական խնդիրների փորձից և դրա մշակման ընթացքում ներգրավել եվրոպական փորձագետներ։
Պատվիրակության ղեկավարը անդրադարձ կատարեց նախորդ հանդիպման ժամանակ ձեռք բերած պայմանավորվածություններին և երախտագիտություն հայտնեց նախարարության կայացման ընթացքում անհրաժեշտ խորհրդատվածություն մատուցելու համար:
Նախարարը եվրոպական խորհրդատուների օժանդակությունը կարևորեց երեք առաջնահերթ ոլորտում. օրենսդրության կատարելագործման, տեղեկատվության ծառայության հզորացման և մասնագիտական ցանցի ստեղծմանը օժանդակությանը:--0--