ՀՐԱՏԱՊ. Հայաստանի երրորդ բջջային օպերատորը հայտնի կդառնա երեք օրվա ընթացքում

06.10.2008, 17:41
ՀՐԱՏԱՊ. Հայաստանի երրորդ բջջային օպերատորը հայտնի կդառնա երեք օրվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի երրորդ բջջային օպերատորի մրցույթի հաղթողը հայտնի կդառնա երեք օրվա ընթացքում, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Մրցութային հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար, նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանը։

Մրցութային հանձնաժողովը մի քանի րոպե առաջ բացեց երեք հավակնող ընկերությունների՝  Orange ընկերության (France Telecom օպերատորի գլխավոր ապրանքանիշ), CEO Blackrock Communication կոնսորցիումի (Բրիտանիա և Իռլանդիա) և M$A Tele2 AB (Շվեդիա) ընկերության առաջարկների մրցութային փաթեթները։

Ինչպես հայտնեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, Orange ընկերությունը ներկայացրեց GSM-արտոնագիր ատանալու ամենամեծ առաջարկը՝ 51,5 մլն եվրոյի չափով։ -0-