Երևանում բացվել է հարավկովկասյան «Ես մարդ եմ» երկրորդ փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Ես մարդ եմ» խորագրով Խաղաղության և մարդու իրավունքների հարավկովկասյան երկրորդ փառատոնի երևանյան փուլն է բացվել երկուշաբթի ՀՀ մայրաքաղաքում։
«Փառատոնին ներկայացված վավերագրական ֆիլմերը բարձրացում են նաև հայ հասարակությանը հետաքրքրող մի շարք խնդիրներ»,- հայտարարեց բացման արարողությանը երևանյան փառատոնի կազմակերպիչ, «Դեմպրոս» հասարակական կազմակերպության ղեկավար Էդվարդ Անտինյանը։
Այսպես, նշված խնդիրների թվում են ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև հակամարտությունները։ Նրա խոսքերով, ֆիլմերի ցուցադրությունից հետո հանդիասատեսի մասնակցությամբ կկազմակերպվեն քննարկումներ այս կամ այն ֆիլմում տեղ գտած խնդիրների վերաբերյալ։
«Փառատոնի խորագիրը պատահական չէ։ Մարդը ներկա է լինելու ոչ միայն էկրանին, այլև՝ դահլիճում»,- ավելացրեց նա։
Իր հերթին «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանն ասաց, որ փառատոնին ներկայացված է վեց ֆիլմ Իսրայելից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Դանիայից և Ֆինլանդիայից, երկրներ, որոնք գտնվում են անդրկովկասյան տարածաշրջանից դուրս։
«Փառատոնի գաղափարն այն է, որ Հարավային Կովկասի բնակիչները հանդես են գալիս միայն որպես հանդիսատես և փորձում են գտնել իրենց խնդիրների լուծումը այլ երկրների քաղաքացիների փորձի հիման վրա»,- ասաց Տեր-Գաբրիելյանը։
Փառատոնն անցկացվում է Հարավային Կովկասի 27 բնակավայրերում, այդ թվում՝ վեց մայրաքաղաքներում։ Հայաստանում փառատոնն արդեն անցել է մի շարք քաղաքներում՝ Գյումրիում, Նոյեմբերյանում և Վանաձորում։
Մինչև սեխպտեմբերի 24-ը շարունակվող փառատոնի նախաձեռնողներն են Հայնրիխ Բյոլի հիմնադրամը և Վրաստանի բաց հասարակության հիմնադրամը՝ «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամի և Վրաստանում Շվեյցարիայի դեսպանության աջակցությամբ։ -0-