Երևանի պատմության թանգարանը Բելառուսի դեսպանից ստացել է Թուրքմենչայի պայմանագրի կնքման հավաստագրերը

23.06.2008, 17:45
Երևանի պատմության թանգարանը Բելառուսի դեսպանից ստացել է Թուրքմենչայի պայմանագրի կնքման հավաստագրերը

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Պաշտոնական այցով Երևանում գտնվող Ուկրաինայի Մինսկի մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Լեոնիդ Կրուպցի գլխավորությամբ, երկուշաբթի այցելել է Երևանի պատմության թանգարան և ծանոթացել ցուցանմուշների հետ։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին Հայաստնում Բելառուսի դեսպանությունից, դեսպան Մարինա Դոլգոպոլովան թանգարանին որպես նվեր հանձնել է «1828թ. փետրվարի 10-ի Թուրքմենչայի խաղաղության պայմանագրի ստորագրումը» նկարի ֆոտոռեպրոդուկցիան, ինչպես նաև Թուրքմենչայի խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ Ի.Ֆ.Պասկևիչի հավաստագրերը և կոմս Էրիվանսկու կոչումները, որոնց բնօրինակները պահվում են Բելառուսում և Ռումյանցև-Պասկևիչների ընտանեկան դաստակերտում։

2008 թվականին լրացավ Ռուսաստանի և Պարսկաստանի միջև Թուրքմենչայի համաձայնագրի կքման 180-ամյակը, ինչի կապակցությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել ընթացիկ տարում Հայաստանում կազմակերպել Ռումյանցև-Պասկևիչների թանգարանի ցուցանմուշների ցուցադրությունը։

1828թ. Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Իրանի միջև՝ նշանավորելով 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտը։ Պայմանագիրը ստորագրվել է փետրվարի 10-ին՝ Թուրքմենչայ գյուղում (Թավրիզի մերձակայքում)։ Ռուսական կողմից այն ստորագրել է Իվան Պասկևիչը, Իրանի կողմից՝ Աբաս-Միրզան։ Խաղաղության պայմանների մշակմանը մասնակցել է Ալեքսանդր Սերգեի Գրիբոեդովը։

Թուրքմենչայի խաղաղության պայմանագրով Ռուսաստանին են անցել Էրիվանի և Նախիջևանի խանությունները, Իրանի կառավարությունը պարտավորվել է չխոչընդոտել հայերի վերաբնակմանը Ռուսաստանում։ Պայմանագիրն ամրապնդել է ռուսական դիրքերն Անդրկովկասում, նպաստել Ռուսաստանի ազդեցության հզորացմանը Միջին Արևելքում և թուլացրել է Անգլիական ազդեցությունն Իրանում։ Պայմանագիրը հատկապես մեծ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի համար, որի մի մասը հայտնվել է Ռուսաստանի կայսրության կազմում։—0--