ՀՀ նախագահը Բուլղարիա այցելելու հրավեր է ստացել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր Բուլղարիայի գործընկեր Գեորգի Պրվանովից Բուլղարիա պաշտոնական այց կատարելու հրավեր է ստացել:
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, հրավերը Սարգսյանին հանդիպման ժամանակ փոխանցել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոդոր Ստայկովին։ Նա Պրվանովի անունից նախագահ Սարգսյանին շնորհավորել է փետրվարի 19-ի ընտրություններում Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը կարևորել է Բուլղարիայի հետ ինչպես ավանդական գործընկերային հարաբերությունների զարգացումն, այնպես էլ` փոխգործակցությունը եվրոպական քաղաքականության շրջանակում:
Բարձր գնահատելով հայ-բուլղարական քաղաքական երկխոսության մակարդակը, Հանրապետության նախագահն ասել է, որ տնտեսական կապերը դեռևս զիջում են քաղաքականին և առաջնային է դիտել տնտեսության բնագավառում ակտիվ գործակցության ծավալումը:
Կողմերը կարևորել են համատեղ միջկառավարական հանձնաժողովի արագ ձևավորումը և աշխատանքի վերսկսումը:--0—