Հայաստանում շրջվել է մի երթուղային տաքսի, յոթ մարդ վիրավորվել է
28.04.2008,
17:05
Հայաստանում շրջվել է մի երթուղային տաքսի, յոթ մարդ վիրավորվել է
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Շաբաթ օրը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով տուժել է յոթ մարդ:
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին Հայաստանի փրկարար ծառայությունից, 26-ամյա Հովսեփ Չիվաշյանին պատկանող «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Չիվաշյանը և ավտոմեքենայում գտնվող 10 ուղևորներից 6-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։
Հաղորդագրությունում ասվում է, որ տուժածները տեղափոխվել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Բոլոր տուժածները, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից:--0—